Չինաստանը և Սինգապուրը համատեղ լայնածավալ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը և Սինգապուրը համատեղ լայնածավալ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի հրամանատարը հանդիպել է Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հենի հետ՝ քննարկելու ռազմական ուսուցման ոլորտում ընդլայնված համագործակցությունը:
Չինաստանի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ երկրի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերը «Յուլին» ֆրեգատը և «Չիբի» ականակիր նավը կուղարկեն Սինգապուրի շուրջը վարժանքներ անցկացնելու «ապրիլի վերջից մինչև մայիսի սկիզբը»։
Մարտին Սինգապուրը Թաիլանդում ամերիկացի զինվորների հետ մասնակցել է «Cobra Gold» լայնածավալ զորավարժություններին։ Երկիրը պարբերաբար մասնակցում է ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակի զորավարժությունների։
Նախարարությունը նաև հայտարարել է, որ Չինաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն հաջորդ ամիս Սինգապուրում կայանալիք «IMDEX Asia» պաշտպանական ցուցահանդեսին։
Չինաստանն ու Սինգապուրը նախկինում ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Հարավչինական ծովում, այդ թվում՝ մի քանի համատեղ զորավարժություն 2021 թվականին։
Ավելացնել նոր մեկնաբանություն