Ռումինիան ևս դասվեց այն երկրների շարքին, որոնք գնել են թուրքական «Bayraktar TB2»
Ռումինիան «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքական «Baykar» ընկերության հետ:
Այս մասին «Թվիթերում» տեղեկացրել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը. «Ռումինիան ևս մտավ այն երկրների շարքը, որոնք գնել են «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ»:
Նշենք, որ ըստ թուրքական աղբյուրի՝ Ռումինիան 321 մլն դոլարի դիմաց ձեռք է բերել 18 միավոր հարվածային ԱԹՍ:
Գործարքի մասին հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պաշտպանության նախարարությունը «Tenders Electronic Daily»-ի կայքում:
Հայտարարության համաձայն՝ Ռումինիան Լեհաստանից հետո դարձել է ԵՄ անդամ 2-րդ պետությունը, որը գնում է թուրքական հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ:
Ավելացնել նոր մեկնաբանություն