ՆԱՏՕ-ն ահաբեկչության դեմ պայքարի հարցը քննարկում է վարձկաններ օգտագործած Ադրբեջանի հետ
Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի օգնականի հետ։ Նրանք քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը, համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, տարածաշրջանային անվտանգությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է APA-ն։
Հանդիպման թեմատիկան և քննարկումների տոնայնությունը պարզապես ապշեցնող են հենց Ադրբեջանի վարքագծի համատեքստում։ Փաստը, որ ահաբեկչությանն աջակցող պետությունը ՆԱՏՕ-ի հետ քննարկում է պայքարն ահաբեկչության դեմ, կասկածի տակ է դնում հենց դաշինքի կայացածությունն այդ երևույթի դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ 2020թ. ագրեսիայում Մերձավոր Արեւելքի վարձկաններին ներգրավելու մասին խոսում էին այդ թվում և ՆԱՏՕ անդամները։ Սակայն համապատասխան արձագանքի փոխարեն ՆԱՏՕ-ում խոսում են համատեղ պայքարի մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն