Իրաքը և Իտալիան կխթանեն համատեղ ռազմական համագործակցությունը

Իրաքը և Իտալիան կխթանեն համատեղ ռազմական համագործակցությունը

Իրաքը և Իտալիան կխթանեն համատեղ ռազմական համագործակցությունը

Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ Մուհամմադ ալ-Աբսին հանդիպել է իր իտալացի գործընկեր Գիդո Կրոզետտոյի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև համատեղ ռազմական համագործակցությունը։

Կրոզետտոն և նրան ուղեկցող պատվիրակությունը երեքշաբթի ժամանել են Բաղդադ, հաղորդում է Կատարի լրատվական գործակալությունը:

Կողմերը քննարկել են նաև համատեղ համագործակցության շրջանակում ապագա երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։

Ալ-Աբսին բարձր է գնահատել Իտալիայի ջանքերը՝ որպես միջազգային կոալիցիայի մաս ԴԱԻՇ-ի դեմ պատերազմում: Նա նաև շնորհակալություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին իր երկրին ցուցաբերած օգնության համար՝ ինչպես Իրաքի ներսում, այնպես էլ Իրաքից դուրս, Պաշտպանության նախարարության կադրերի համար անցկացվող դասընթացների միջոցով:

Ավելացնել նոր մեկնաբանություն