Իսրայելը հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զինյալներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի զինվորականները հարված են հասցրել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության խմբին: Թվիթերյան էջում Պաշտպանության բանակը մասնավորապես գրել է․ «Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զինյալներին, որոնք գտնվում էին Գազայի հատվածի հրթիռների արձակման մեկնարկային հարթակում»։
Ըստ էջում տեղ գտած տեղեկության՝ Իսրայելի հարավի ուղղությամբ արձակվել են բազմաթիվ հրթիռներ, հնչել են օդային տագնապի ազդանշաններ:
Հիշեցնենք, որ իսրայելական բանակը մայիսի 9-ի գիշերը Գազայի հատվածի պաղեստինյան շրջափակված էսքկլավի նկատմամբ ավիահարված էր իրականացրել, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել։
Հերթական սրման պատճառն իսրայելական բանտում ամիսներ տևած հացադուլից հետո «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան ներկայացուցչի մահն էր։ Գազայում արմատականները հայտարարեցին պատասխան հարվածների մասին, որից հետո Իսրայելի տարածքը մի քանի օր շարունակ հրթիռակոծվում էր։
Ավելացնել նոր մեկնաբանություն