Ճապոնիան և Հարավային Կորեան ինտեգրում են ռադարային համակարգեր Հյուսիսային Կորեայի հրթիռներին հետևելու համար
Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել են, որ պայմանավորվել են ինտեգրել իրենց ռադարներն ամերիկյան համակարգի միջոցով՝ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների մասին իրական ժամանակում տեղեկատվության փոխանակման համար: Այս մասին հայտնում է «Yonhap» լրատվական գործակալությունը։
«Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարները հայտարարել են, որ հաջորդ ամսվա սկզբին Սինգապուրում կայանալիք ասիական պաշտպանության գագաթնաժողովի շրջանակում մի քանի համաձայնագիր են ստորագրելու երկրների ընդհանուր անվտանգության քաղաքականության վերաբերյալ»,- Ճապոնիայի կառավարության խոսնակի խոսքերը մեջբերում է լրատվականը։
Ճապոնիայի կառավարության խոսնակ Հիրոկազու Մացունոն նշել է, որ ծրագրված պայմանավորվածությունների մանրամասները դեռ մշակված չեն։
Հարավային Կորեայի նախագահական գրասենյակը նաև հայտարարել է, որ երկիրը Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ խումբ կձևավորի Հյուսիսային Կորեայի հրթիռների մասին տեղեկատվության փոխանակման համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն