Բելգիան չի կարողանում «F-16»-եր տրամադրել Ուկրաինային
Բելգիան չի կարողանա Կիև տեղափոխել «F-16» կործանիչներ, քանի որ կործանիչների քանակը Բելգիայում քիչ է, սակայն երկիրը մտադիր է մասնակցել ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, գրում է «De Morgen»-ի բելգիական հրատարակությունը։
Նրա խոսքով՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն ուկրաինացի օդաչուներին վերապատրաստելու պատրաստակամության մասին հայտարարել է մայիսի 4-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը։
Բելգիան դեռ ծառայության մեջ ունի մոտ 50 «F-16» ինքնաթիռ, որոնք նախատեսում է հաջորդ տասնամյակում փոխարինել «F-35»-երով։
Ավելացնել նոր մեկնաբանություն