Իսրայելական բանակը Հորդանան գետի արևմտյան ափին սպանել է պաղեստինցու
Իսրայելի զինվորները բռնազավթված Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են պաղեստինցու, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, իսկ բանակը հայտարարել է, որ պատասխան կրակ է բացել այն բանից հետո, երբ գնդակահարվել է Պաղեստինի քաղաքացին։
«22-ամյա Սալեհ Մուհամեդ Սաբրան զոհվել է Նաբլուսում իսրայելական հարձակման ժամանակ ուղիղ կրակից»,- հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ մեկ այլ պաղեստինցի վիրավորվել է հրազենից։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Նաբլուսում գործողություն է իրականացնում՝ նախապատրաստվելու փետրվար ամսին այդ տարածքում երկու իսրայելցու սպանած, զինված հարձակման մեջ կասկածվող տղամարդու տունը քանդելու համար:
«Գործողության ընթացքում կասկածյալները քարեր են նետել և կրակել զինվորների ուղղությամբ, որոնք պատասխանել են ուղիղ կրակով»,- ասվում է բանակի հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ մեկ կասկածյալ վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրադադարը վերջ է դրել Գազայում «ջիհադի» զինյալների խմբավորման և Իսրայելի միջև հնգօրյա կատաղի մարտերին: Բախումների հետևանքով զոհվել է 35 մարդ՝ ճնշող մեծամասնությունը պաղեստինցիներ։
Ըստ AFP-ի տվյալների՝ հիմնված երկու կողմերի պաշտոնական աղբյուրների վրա՝ այս տարի հակամարտությունը խլել է առնվազն 150 պաղեստինցու, 20 իսրայելցու, ուկրաինացու և իտալացու կյանք:
Խոսքը ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց մասին է, այդ թվում՝ իսրայելական կողմից՝ արաբական փոքրամասնության երեք անդամի:
Ավելացնել նոր մեկնաբանություն