Արևմուտքի մատակարարած «F-16» ինքնաթիռները տեղակայվելու են Ուկրաինայում

Արևմուտքի մատակարարած «F-16» ինքնաթիռները տեղակայվելու են Ուկրաինայում

«F-16» կործանիչ-ռմբակոծիչները կտեղակայվեն Ուկրաինայում Կիև առաքվելուց հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Ֆրենկ Քենդալը։

«Խոսքն ուկրաինական միջոցների մասին է, ոչ թե ՆԱՏՕ-ի միջոցների։ Եթե դրանք դառնան ուկրաինական օդուժի մաս, ենթադրում եմ՝ կտեղակայվեն Ուկրաինայում»,- նշել է նա:

Քենդալը նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները դեռևս չեն որոշել, թե կոնկրետ որտեղ ուկրաինացի օդաչուները կպատրաստվեն «F-16» ինքնաթիռներ օգտագործելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն