Բելառուսի ՊՆ-ն հրթիռային հարվածների կառավարման դասեր է անցկացնում

Բելառուսի ՊՆ-ն հրթիռային հարվածների կառավարման դասեր է անցկացնում

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հսկիչ դասեր է անցկացնում «Հրթիռային հարվածների կառավարում» թեմայով։ Դրանում ներգրավված են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր։

«Դասի ընթացքում կմշակվեն հրթիռային ուժերի մարտական ​​գործողությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սովորական ու հատուկ տեխնիկայով հրթիռային հարվածներ պատրաստելու և հասցնելու մարտական ​​պատրաստության առաջադրանքների կատարման հարցերը»,- ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իսկանդեր»-ի բելառուս օպերատորները Ռուսաստանում վերապատրաստվել էին բալիստիկ հրթիռների միջուկային լիցքավորման համար: Նշենք նաև, որ Բելառուսը և Ռուսաստանը վերջերս փաստաթղթեր են ստորագրել ռուսական միջուկային զենքն Ադրբեջանում տեղակայելու վերաբերյալ։

Ավելացնել նոր մեկնաբանություն