Հնդկաստանը փորձարկել է միջին հեռահարության «Agni-1» բալիստիկ հրթիռը
Հնդկաստանը հայտարարել է, որ հաջողությամբ արձակել է միջին հեռահարության բալիստիկ «Agni-1» հրթիռը:
«India Today»-ի հնդկական լրատվամիջոցների տրամադրած տեղեկության համաձայն՝ փորձարկումը կատարել է Հնդկաստանի ռազմավարական ուժերի հրամանատարությունը, որը պատասխանատու է երկրի մարտավարական և միջուկային ակտիվների կառավարման համար։
«Agni-1» հրթիռն արձակվել է «Agni» հրթիռային շարքի շրջանակում, որը ներառում է «Agni-1» (700 կմ), «Agni-2» (2000), «Agni-3» (3000), «Agni-4» (4000) և «Agni-5» տեսակի հրթիռները:
Նշենք նաև, որ դեռևս 2022 թվականի դեկտեմբերի սկզբին Հնդկաստանը հայտարարեց, որ հաջողությամբ արձակել է «Agni-5» հրթիռը։
Միջուկային կարողություն ունեցող «Agni»-ն ժամանակակից հրթիռների շարք է, որը մշակել է Հնդկաստանի պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO)։ Հրթիռը հագեցած է նավիգացիոն հատուկ համակարգով՝ ճշգրիտ թիրախավորում ապահովելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն