Լեհաստանն իր մարտական ուղղաթիռները կհամալրի «Hellfire» հրթիռներով

Լեհաստանն իր մարտական ուղղաթիռները կհամալրի «Hellfire» հրթիռներով

Լեհաստանը պայմանագիր է կնքել ԱՄՆ-ից 800 «AGM-114R2 Hellfire» հրթիռ գնելու վերաբերյալ։

Լեհաստանի փոխվարչապետ Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ «Lockheed Martin» հրթիռները սկզբում կհամալրվեն Լեհաստանի ռազմաօդային ուժերի «AW149» բազմանպատակային ուղղաթիռներով, իսկ ավելի ուշ՝ «AH-64E Apache» ուղղաթիռներով։

ԱՄՆ պետդեպարտամենտը մարտին հաստատել է 150 միլիոն դոլար արժողությամբ հակազրահային հրթիռների վաճառքի հայտը, որը ներառում է չորս «M36 Hellfire» հրթիռ և հարակից սարքավորումներ:

Նշենք, որ Լեհաստանը դեռևս անցյալ տարի գնել էր 32 «AW149»:

Ավելացնել նոր մեկնաբանություն