Գերմանիան դիտարկում է Ուկրաինա «F-16» կործանիչներ տեղափոխելու հնարավորությունը

Գերմանիան դիտարկում է Ուկրաինա «F-16» կործանիչներ տեղափոխելու հնարավորությունը

Գերմանիան, որը նախկինում չէր պատրաստվում «F-16» կործանիչներ փոխանցել Ուկրաինային, կարող է փոխել իր դիրքորոշումն այս հարցում, DW-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Մենք հենց հիմա վերաիմաստավորման փուլում ենք և փորձարկում ենք, թե ինչն է հնարավոր, ինչ ենք ուզում և կարող ենք անել: Եվ կարծում եմ՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կորոշենք»,- ասել է նախարարը։ Այնուամենայնիվ, մեծ հեռահարության «Տավրուս» թևավոր հրթիռներ ուղարկելու հարցում փոփոխություններ չկան, Գերմանիան չի նախատեսում դա անել, իսկ «F-16» կործանիչների տեղափոխելու հարցը կարող է նախկինից տարբերվել, այսինքն՝ բացասական դիրքորոշումը դառնա դրական:

Ավելացնել նոր մեկնաբանություն