Գերմանիայում անցկացվելու են ռազմաօդային ուժերի ամենախոշոր զորավարժությունները ՆԱՏՕ-ի պատմության մեջ
«Air Defender 23» զորավարժությունները կմեկնարկեն հունիսի 12-ին և կտևեն մինչև հունիսի 23-ը, դրանց կմասնակցեն 25 երկրի շուրջ 10 հազար զինվորական և 250 ինքնաթիռ։ Նրանք մանևրներ կկատարեն եվրոպական օդային տարածքում։
«Այս զորավարժություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Սրանք պաշտպանական զորախաղեր են՝ ցույց տալու, որ անհրաժեշտության դեպքում դաշինքն ի վիճակի է պաշտպանելու իրեն»,- ասել է Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ինգո Գերհարցը։
Սպասվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ամերիկյան «F-35» և «F-16» կործանիչներ, եվրոպական «Tornado» և «Eurofighter» ինքնաթիռներ։ Բոլոր տրանսպորտային միջոցների գրեթե կեսը վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ից տեղափոխվել է Գերմանիա։
Ավելացնել նոր մեկնաբանություն