Բահրեյնի բանակն ավարտել է «Փոթորիկների արշալույս 27» համատեղ ռազմածովային զորավարժությունները
«Փոթորիկների արշալույս 27» համատեղ ռազմածովային զորավարժություններն անցկացվել են ռազմածովային ուժերի կողմից՝ տարբեր զինատեսակների կիրառությամբ, հայտնել է Բահրեյնի լրատվական գործակալությունը (BNA):
Մարտավարական զորավարժություններին մասնակցել են Բահրեյնի պաշտպանության ուժերի, ազգային գվարդիայի և Ներքին գործերի նախարարության առափնյա գվարդիայի ստորաբաժանումները:
Զորախաղերը, որոնց նպատակն է բարձրացնել մարտական տարբեր ստորաբաժանումների մարտունակությունը, անցկացվում են Բահրեյնի բանակի ուսումնական ծրագրերի շրջանակում։
Դրանք նպաստում են նաև ուժերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը, հրամանատարավերահսկման ընթացակարգերի ուժեղացմանը, դաշտային մարտավարության մշակմանը։
Ըստ ամերիկյան «Global Firepower» կայքի 2023 թվականի վիճակագրության՝ Բահրեյնի բանակը զբաղեցնում է 79-րդ տեղն աշխարհի ամենամեծ բանակների շարքում, պաշտպանական ծախսերը գնահատվում են 1.5 միլիարդ դոլար, իսկ ռազմածովային ուժերն ունեն 48 ստորաբաժանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն