Թուրք և իրաքցի պաշտոնյաները քննարկելու են Իրաքի հյուսիսային հատվածի նավթի արտահանման վերականգնման հարցը

Թուրք և իրաքցի պաշտոնյաները քննարկելու են Իրաքի հյուսիսային հատվածի նավթի արտահանման վերականգնման հարցը

Թուրքական էներգետիկ պատվիրակությունը հունիսի 19-ին Բաղդադում կհանդիպի իրաքյան նավթային պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իրաքի հյուսիսային նավթի արտահանման վերսկսման հարցը, հինգշաբթի «Reuters»-ին ասել է Իրաքի նավթի փոխնախարար Բասիմ Մուհամեդը։

«Մենք պայմանավորվել ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել նավթի արտահանումը, ուստի պատրաստ ենք օրական 500.000 բարել արդյունահանել, երբ հոսքը վերսկսվի»,- ասել է Բասիմ Մուհամեդը:

Թուրքիան մարտի 25-ին՝ Միջազգային առևտրի պալատի (ICC) արբիտրաժի որոշումից հետո, դադարեցրել է Իրաքի հյուսիսային 450.000 բարել նավթի արտահանումն Իրաք-Թուրքիա խողովակաշարով:

Միջազգային առևտրի պալատը Թուրքիային պարտավորեցրել է Բաղդադին 1.5 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել 2014-2018 թվականներին Քրդստանի տարածաշրջանային կառավարության (KRG) կողմից չարտոնված արտահանման համար:

«Reuters»-ի հաշվարկները պարզել են, որ 80-օրյա դադարեցումը Քրդստանի տարածաշրջանային կառավարության համար արժեցել է ավելի քան 2 միլիարդ դոլար: Նավթամուղը ձգվում է Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանի շրջանից մինչև թուրքական Ջեյհան նավահանգիստ, KRG-ն 2013 թվականին սկսել է չմշակված նավթի արտահանումն Իրաքի դաշնային կառավարությունից անկախ, ինչը Բաղդադն անօրինական է համարել:

Գազատարի վերագործարկման փորձերը հետաձգվեցին անցյալ ամիս Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների և Իրաքի պետական SOMO-ի և KRG-ի միջև արտահանման գործարքի շուրջ քննարկումների պատճառով, որն այժմ ձեռք է բերվել:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն