Մակրոնը հաստատել է Ուկրաինայում SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայումը

Մակրոնը հաստատել է Ուկրաինայում SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայումը

Ուկրաինայի տարածքում արդեն գործում են SAMP/T (ֆրանսիական անվանումը՝ Mamba) հակաօդային պաշտպանության ֆրանս-իտալական համակարգերը։

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ՀՕՊ եվրոպական համաժողովի ավարտին:

«Ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ ֆրանս-իտալական SAMP/T-ն այժմ տեղակայված է և արդեն գործում է Ուկրաինայի տարածքում, որտեղ դրանք ծածկում են հիմնական օբյեկտները»,- հայտնել է նա:

Փետրվարին Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Փարիզն ու Հռոմը պայմանավորվել են գարնանն Ուկրաինա մատակարարել SAMP/T միջին հեռահարության ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սակայն ապրիլին «Politico»-ն, վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, հայտնել էր, որ առաքումներն իրականում կարող են կատարվել միայն հունիսին:

Ավելացնել նոր մեկնաբանություն