ռուս-ուկրաինական հակամարտություն

Պենտագոնը սխալ է հաշվարկել Ուկրաինային տրամադրած ռազմական օգնությունը․ արդյունքում ավելացել է 6․2 միլիարդ դոլար

Պենտագոնը հաղորդում է, որ գերագնահատել է վերջին երկու տարվա ընթացքում Ուկրաինա իր ուղարկած սպառազինությունների արժեքը 6․2 միլիարդ դոլարով (կրկնակի նախնական գնահատականներով), ինչը հանգեցրել է ավելցուկի։ Այն հետագայում կծառայի անվտանգության փաթեթների համար:

Ըստ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհի՝ հաշվապահական սխալի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռազմական ծառայություններն օգտագործել են փոխարինման ծախսերը, այլ ոչ թե սարքավորումների հաշվեկշռային արժեքը, որոնք հանվել են Պենտագոնի պաշարներից և ուղարկվել Ուկրաինա: Նա նշել է, որ վերջնական հաշվարկները ցույց են տալիս՝ ընթացիկ հարկաբյուջետային տարում եղել է 3․6 միլիարդ դոլարի սխալ, իսկ 2022-ին, որը վերջացել է անցյալ սեպտեմբերի 30-ին՝ 2․6 միլիարդ դոլար:

Արդյունքում գերատեսչությունն այժմ ունի լրացուցիչ գումար իր գանձարանում, որը նախատեսում է օգտագործել Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի վերջինս հետամուտ լինի Ռուսաստանի դեմ իր հակահարձակմանը:

Պենտագոնը բազմիցս օգտագործել է նախագահի պաշտոնանկության լիազորությունները՝ զինանոցից զենք, զինամթերք և այլ սարքավորումներ հանելու համար, որպեսզի կարողանա դրանք Ուկրաինա հասցնել շատ ավելի արագ, քան գնման գործընթացին անցնելը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին հայտարարված նախորդ նախահաշվարկների արդյունքում ԱՄՆ-ն ավելի քան 40 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի ներխուժումից հետո: Օգտվելով նոր հաշվարկից՝ կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն իրականում տրամադրել է 34 միլիարդ դոլարից էլ քիչ օգնություն:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն