Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ռազմական գործողություններ ծավալել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով․ «Միջազգային բոլոր հնարավոր մեխանիզմներով մենք պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը կնքեն պայմանագիր երկարատև, վստահելի, միջազգային հեղինակավոր որևիցե երկրի, կառույցի, ֆորմատի ներքո՝ որպես երաշխավոր, և ապահովեն ԼՂ-ում բնակվող հայ ժողովրդի իրավունքների և ազատությունների իրականացումը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին անդրադառնալով՝ Սիմոնյանը նշել է, որ Ալիևն այդ հարցի հետ կապված ձևակերպումն այլ կերպ է ներկայացնում՝ ասելով, որ ՀՀ-ի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի:
«Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունեմ, թե չէ, փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»,- ասել է Սիմոնյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն