Դանիան կարագացնի անցումը «F-35» ինքնաթիռներին, որպեսզի կարողանա «F-16»- երն ավելի շուտ փոխանցել Ուկրաինային
Դանիայի իշխանությունները պատրաստվում են մինչև 2025 թ. ամբողջությամբ հրաժարվել «F-16» մարտական ինքնաթիռների օգտագործումից և անցնել ավելի ժամանակակից «F-35»-երին: Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը:
Ըստ պաշտոնյայի՝ Դանիան երկու տարով ավելի շուտ կավարտի «F-16»-երը «F-35»-երով փոխարինելու գործընթացը, որը սկզբում նախատեսված էր 2027 թ.:
Լունդ Պոուլսենը նաև հայտնել է, որ Դանիայի կառավարությունն ուկրաինացի օդաչուներին սովորեցնում է շահագործել «F-16» կործանիչները:
«Մենք նաև կդիտարկենք ՝արդյոք պետք է դանիական «F-16» կործանիչները պարզապես նվիրաբերենք Ուկրաինային, և արդյոք քանիսն են դրանք լինելու»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Տրոելս Լունդ Պոուլսենը հավելել է, որ «F-16»-երը Դանիայում կմնան մինչև 2024 թ.:
Դանիան 27 «F-35» կործանիչ է պատվիրել, որոնք կփոխարինեն 40 տարվա «F-16»-երին: Ուկրաինան արևմտյան երկրներին բազմիցս խնդրել է իրեն «F-16»-եր տրամադրել Ռուսաստանի զինված ուժերի դեմ պայքարում:
Ավելացնել նոր մեկնաբանություն