ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է ռազմական մատակարարումներ կատարել Թայվանին

ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է ռազմական մատակարարումներ կատարել Թայվանին

ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է ընդունել հավանություն տալ Թայվանին 440.2 միլիոն դոլար գումարի զինամթերքի և ռազմական տեխնիկայի հնարավոր վաճառքին։ Այս մասին հաղորդել է Պենտագոնին առընթեր պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը։

Մասնավորապես, հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ հավանություն է տրվել 332.2 մլն դոլար գումարի 30 մմ տրամաչափի զինամթերքի և օժանդակ սարքավորման, ինչպես նաև 108 մլն դոլարի ռազմական փոխադրամիջոցների պահեստամասերի ու վերանորոգման մասերի մատակարարմանը։

Գործակալությունը հաղորդել է, որ մատակարարումներն իրականացվելու են Համատեղ լոգիստիկ աջակցության համաձայնագրի շրջանակում։

Գործակալությունը շեշտել է, որ ենթադրվող վաճառքը «ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի պաշտպանական պատրաստվածության վրա»։

Պեկինը Թայվանին ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները դիտարկում է որպես Չինաստանի ինքնիշխանության խախտում և ներքին գործերին միջամտություն:

Ավելացնել նոր մեկնաբանություն