Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին Թայվանը «վառոդի պահեստի» վերածելու մեջ

Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին Թայվանը «վառոդի պահեստի» վերածելու մեջ

Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «կղզին վառոդի պահեստի վերածելու» մեջ՝ կապված գործարքի հետ, որը նախատեսում է մոտ 440 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա վաճառել Թայվանին։

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Քիֆեյը նշել է, որ ԱՄՆ-ն անտեսել է Չինաստանի հիմնական մտահոգությունները, միջամտել նրա ներքին գործերին և միտումնավոր սրել լարվածությունը Թայվանի նեղուցում։

«Այս քայլը հավասարազոր է Թայվանը վառոդի պահեստի վերածելն արագացնելուն և թայվանցիներին աղետի անդունդը ներքաշելուն»,- ասել է Քիֆեյը։

Ըստ նրա՝ անկախության համար ուժի կիրառումը դատապարտված է ձախողման, իսկ Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը միշտ պատրաստ է և կպահպանի խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում։

Ավելացնել նոր մեկնաբանություն