Submitted by H.Andreasyan on
Ասկերանի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել. ԱՀ ՆԳՆ

Ասկերանի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել. ԱՀ ՆԳՆ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Կարմիր խաչի աշխատակիցները  հումանիտար օգնություն են տեղափոխում։

ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։

Նախարարությունը միաժամանակ կոչ է անում տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններից։

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողներն այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն