«Elbit Systems»-ը պաշտոնապես հայտարարել է Մարոկկոյում անօդաչու թռչող սարքերի արտադրության երկու արտադրամաս հիմնելու մասին
Ռաբաթում իսրայելական կապի գրասենյակի ղեկավար Շայ Քոհենն անցյալ ամիս հայտարարել էր, որ իսրայելական «Elbit Systems» պաշտպանական ընկերությունը նախատեսում է Մարոկկոյում բացել անօդաչու սարքերի երկու գործարան։
Իսրայելցի դիվանագետը նշել է Կասաբլանկայում արդյունաբերական երկու օբյեկտներից մեկի ստեղծման անհրաժեշտությունը՝ չհայտնելով լրացուցիչ մանրամասներ։
«Elbit»-ն առաջատար տեխնոլոգիական ընկերություն է, որը մասնագիտացած է պաշտպանական, ներքին անվտանգության և առևտրային սարքավորումների լայն տեսականի մշակելու գործում, որոնք վաճառվում են ամբողջ աշխարհում:
Ընկերությունը, որը ներկայացված է Թել Ավիվի ֆոնդային բորսայում և Նասդակում, գործում է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ օդատիեզերական, ցամաքային, ծովային, հրամանատարության և կառավարման, կապի, հետախուզության և հսկողության:
Հանդիպումը համանախագահել են Մարոկկոյի զինված ուժերի գլխավոր տեսուչ Բելխայր ալ-Ֆարուքն ու Իսրայելի պաշտպանության նախարարության քաղաքական և ռազմական հարցերի գրասենյակի տնօրեն Դրոր Շալոմը, որոնք քննարկել են իրենց համագործակցության տարբեր ասպեկտները, այդ թվում՝ «լոգիստիկա և վերապատրաստում, ինչպես նաև սարքավորումների ձեռքբերում և արդիականացում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն