Հութիների հետ կապված սոցիալական լրատվամիջոցների հաշիվներն արգելվել են բռնություն հրահրելու համար
Եմենի տեղեկատվության նախարար Մուամար ալ-Էրիանին ասել է, որ փակումը պատասխան է միջազգայնորեն ճանաչված կառավարության խնդրանքին՝ կանխելու հութիների՝ իրենց գաղափարախոսությունը քարոզելու համար սոցիալական լրատվամիջոցներն օգտագործելը:
Եմենցի պաշտոնյան նշել է, որ «Twitter»-ը, «Facebook»-ը և «YouTube»-ը փակել են հութիների պաշտոնական լրատվամիջոցները, այդ թվում՝ SABA-ի պաշտոնական լրատվական գործակալության հութի տարբերակը և զինվորական ու քարոզչական հաշիվները՝ մեղադրելով նրանց բռնություն և ատելություն հրահրող, ահաբեկչություն և ուղեղների լվացում հրահրող նյութեր պատրաստելու մեջ։
«Մենք ողջունում ենք այս քայլը, որը բազմիցս պահանջել ենք, և զգուշացնում ենք, որ այդ հարթակները նույնական են այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը և «Ալ-Կաիդան»»,- գրել է նախարարը «Twitter»-ում՝ կոչ անելով միջազգային հարթակներին արգելափակել արբանյակային օպերատորներին և վեբսերվերները, ինչպես նաև հութի աշխարհազորայինների հետ կապված հեռուստաալիքներ ու կայքեր, քանի որ հութիները Եմենում և մի շարք այլ երկրներում ընդգրկված են ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Հութիները հայտնել են, որ «YouTube»-ը փակել է 18 ալիք իրենց ռազմական լրատվամիջոցների և արտադրական ալիքների համար, որոնք ունեն հարյուր հազարավոր բաժանորդներ և ավելի քան 7000 տեսանյութ․ այդ ալիքները ստեղծում են կրոնական, ռազմական վանկարկումներ և երգեր, վերջիններս դրդում են կողմնակիցներին միանալ իրենց:
Նրանք նաև հայտնել են, որ «Facebook»-ը փակել է SABA լրատվական գործակալության և «Անսարալլահ» մեդիակենտրոնի հաշիվները։
Եմենի պաշտոնյաները պնդում են, որ հութիներն օգտագործել են սոցիալական ցանցերը՝ հավաքագրելու եմենցի երեխաներին իրենց ամենամյա ամառային ճամբարներում, որտեղ նրանց ուսուցանում և խրախուսում են կռվել հութիների հակառակորդների դեմ, տալիս են ռազմական պատրաստություն:
Նույնիսկ ՄԱԿ-ի միջնորդությամբ գործող հրադադարի ժամանակ հութիներն օգտագործում էին իրենց «Twitter»-ի, «Facebook»-ի և «YouTube»-ի էջերը՝ մարդկանց իրենց միանալուն դրդելու համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն