Իրաքյան Քուրդիստանի օդանավակայաններում անօդաչու թռչող սարքերի ակտիվությունից հետո օդային երթևեկությունը վերսկսվել է
Երկուշաբթի երեկոյան Իրաքյան Քուրդիստանի երկու օդանավակայանում վերականգնվել է օդային հաղորդակցությունը՝ Քրդական շրջանի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կասկածելի գործունեության պատճառով կարճատև դադարից հետո, հայտնել է անվտանգության երկու աղբյուր:
Ըստ աղբյուրներից մեկի՝ Իրաքի հյուսիսային Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օդանավակայաններում օդային երթևեկությունը դադարեցվել է մոտ չորս ժամով՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ից (15:00 GMT) այն բանից հետո, երբ անվտանգության ուժերն ահազանգել են տարածաշրջանային ավիացիոն իշխանություններին ենթադրյալ անհայտ անօդաչու սարքերի մասին, որոնք թռչում են տարածքում:
«Անվտանգության սպառնալիքներն ավարտվեցին անօդաչուների հեռանալուց հետո: Դեռևս պարզ չէ, թե որտեղից են հայտնվել անօդաչուները»,- ասել է երկրորդ աղբյուրը:
Էրբիլի օդանավակայանի մենեջերը հայտարարության մեջ հաստատել է օդային թռիչքների վերսկսումը` առանց մանրամասներ հայտնելու։
Ավելացնել նոր մեկնաբանություն