Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել
Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ն հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակը «Թվիթերի» իր էջում հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան, հավանաբար, բալիստիկ հրթիռ է արձակել:
Ավելացնել նոր մեկնաբանություն