Ուկրաինան կստանա «F-16» ինքնաթիռներ

Ուկրաինան կստանա «F-16» ինքնաթիռներ

Ուկրաինան կստանա «F-16» ինքնաթիռներ, սակայն դրանց մատակարարումը ժամանակ է պահանջելու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Նույնիսկ եթե օդանավերի մասին որոշումը վաղն ընդունվի, ամիսներ կանցնեն, մինչ Ուկրաինայում դրանք սկսեն կիրառել: Մենք խոսում ենք պատրաստվելու և սպասարկելու մասին, դրա համար ժամանակ է պետք»,- ասել է Բլինքենը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ ուկրաինական կողմը պատրաստ լինի ընդունել այդ օդանավերը և ողջամտորեն օգտագործել դրանք:

«Մեր ռազմական ղեկավարությունը բոլոր ջանքերն է գործադրում՝ պարզելու, թե որն է սպառազենը, որն ուկրաինացիները պատրաստ են հնարավորինս արագ կիրառել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է «F-16» կործանիչների առաջին խումբը մինչև այս տարեվերջ փոխանցել Կիևին:

Ավելացնել նոր մեկնաբանություն