ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Գերմանիային 2.9 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռների վաճառքին

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Գերմանիային 2.9 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռների վաճառքին

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Գերմանիային մոտ 2.9 միլիարդ դոլար արժողությամբ «օդ-օդ» հրթիռների վաճառքին։

ԱՄՆ պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալության արած հայտարարության համաձայն՝ հնարավոր գործարքը ներառում է նաև «AIM-120» ուսումնական հրթիռներ և տրանսպորտային միջոցներ։

 Գործակալությունը հայտարարել է, որ այդ վաճառքը կբարձրացնի ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը և կխթանի քաղաքական ու տնտեսական կայունությունը Եվրոպայում: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ գործարքը կբարձրացնի Գերմանիայի կարողությունը՝ դիմակայելու ներկայիս սպառնալիքներին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն