Իսպանիան «Leopard» տանկերի և զրահամեքենաների նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա
Իսպանիայի կառավարությունը «Leopard 2A4» տանկերի և զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությոնը։
Ըստ տեղեկատվության՝ հուլիսի 24-ին Սանտանդերի նավահանգստից դուրս է եկել մի նավ՝ ռազմական և հումանիտար բեռներով՝ նախատեսված Ուկրաինայի համար։ Սպասվում է, որ ամբողջ բեռը կարող է հանձնվել Կիևին օգոստոսի սկզբին։
«Մասնավորապես, Իսպանիայի ուղարկած բեռը կազմված է չորս «Leopard 2A4» տանկերից, որը խոստացել էր կառավարությունը, դրանք կգումարվեն վեց «Leopard 2» տանկերին, որոնք արդեն հանձնվել են Ուկրաինայի կառավարությանը»,- նշել են նախարարությունում։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ Կիև են ուղարկվել նաև 10 զրահամեքենա, 10 բեռնատար, շտապօգնության մի քանի մեքենա և տարբեր զինամթերք:
Ավելացնել նոր մեկնաբանություն