ԱՄՆ-ն Իրաքից լրացուցիչ ռազմական տեխնիկա և նյութատեխնիկական միջոցներ է տեղափոխել Սիրիայում գտնվող իր ռազմակայաններ

ԱՄՆ-ն Իրաքից լրացուցիչ ռազմական տեխնիկա և նյութատեխնիկական միջոցներ է տեղափոխել Սիրիայում գտնվող իր ռազմակայաններ

 

ԱՄՆ-ի հրամանատարությունը հուլիսի 23-ին Իրաքից լրացուցիչ ռազմական տեխնիկա և նյութատեխնիկական միջոցներ է տեղափոխել Սիրիայում գտնվող իր ռազմակայաններ։

Ռազմափոխադրական մի քանի շարասյուն հատել է «Էլ Վալիդ» սահմանային անցակետը և մտել հյուսիսարևելյան Հասեքայի նահանգի տարածք։

Զրահատեխնիկայի հետ մեկտեղ Սիրիա է ուղարկվել ամերիկացի զինվորականների մի մեծ խումբ։ Հուլիսի 15-ից նրանց թվակազմը 500-ից հասել է 1500-ի։

Ամերիկյան զինվորականները վերապատրաստում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» խմբավորման քուրդ մարտիկներին, ինչպես նաև հսկում են Հասեքայի և հարևան Դեյր էզ Զորի նահանգի օդանավակայանները և նավթի ու գազի հանքավայրերը:

Սիրիայի հյուսիս-արևելքում Իրաքի հետ սահմանային շրջանների մեծ մասը ներկայում վերահսկվում է քրդերի կողմից։ 2015 թվականից ի վեր ԱՄՆ հրամանատարությունն այնտեղ ստեղծել է 9 ռազմակայան։

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Սիրիայում զորքերի թվակազմը կրճատվել էր մինչև 500-ի։ Այժմ ամերիկյան հրամանատարությունը կրկին մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ դա պատճառաբանելով «Իսլամական պետություն» խմբավորման ակտիվացած ահաբեկչական հրոսակախմբերի դեմ պայքարով։ Ըստ ամերիկյան «7 News» հեռուստաալիքի հուլիսի 16-ի հրապարակման՝ ԱՄՆ-ն 2500 զինվոր կուղարկի Սիրիա և Իրաք՝ ահաբեկչության դեմ պայքարի համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն