ԱՄՆ զինված ուժերը 490 մլն դոլարի փաթեթ է պատվիրել «F-35» կործանիչների լրացուցիչ թերությունները վերացնելու համար
«Lockheed Martin Aeronautics»-ը շուրջ 490 միլիոն դոլարի պայմանագիր է վերակնքել ԱՄՆ ռազմածովային նավատորմի հետ՝ «F-35 Joint Strike Fighter» կործանիչների նախագծելու, արդիականացնելու և թերությունների վերացման համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
«Տեխասի Ֆորտ Ուորթում գտնվող «Lockheed Martin Aeronautics» ընկերությունը ստացել է 489.464.143 պատվեր՝ ձեռք բերելու տարբեր նյութերի մոդիֆիկացիաներ, հատուկ փորձարկման սարքավորումներ, ինչպես նաև արտադրանքի նախագծումը»,- ասվում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
Նշվել է, որ նոր սարքավորումները կօգտագործվեն «F-35» ինքնաթիռների ինժեներական փոփոխություններն իրականացնելու, ինքնաթիռների թերությունները շտկելու և «Technology Refresh Three» փաթեթով «F-35» ինքնաթիռներն արդիականացնելու համար:
Փաթեթները կտրամադրվեն «F-35»-երի համար, որոնք շահագործվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի կորպուսի, նավատորմի և օտարերկրյա ռազմական վաճառքի հաճախորդների կողմից։
Ավելացնել նոր մեկնաբանություն