ՊՆ-ին մոտ 2.5 մլրդ դրամ է հատկացվել՝ չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստին որոշեց վերաբաշխում կատարել 2023 թվականի բյուջեի մասին օրենքում և ՊՆ-ին հատկացնել շուրջ 2.5 մլրդ դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023 թ․ պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման ուղղել 2,521,948.1 հազար դրամ:
Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ ԶՈՒ կարիքների բավարարմանը:
Որոշման մի մասը գաղտնի է, և այլ մանրամասներ չեն նշվում:
Ավելացնել նոր մեկնաբանություն