Շոյգուն և Կիմ Չեն Ընը հանդիպել են Փհենյանում
«Սպուտնիկի» հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Փհենյան կատարած այցի ընթացքում հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, որի ընթացքում երկու պաշտոնյաները քննարկել են համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, հինգշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Փհենյան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին ընդունել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Շոյգուն և Կիմ Չեն Ընը կարծիքներ են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Ռուսաստանցի նախարարը կմասնակցի նաև 1950-1953 թվականների Կորեական պատերազմում զինադադարի 70-ամյակի կապակցությամբ զորահանդեսին, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Ավելացնել նոր մեկնաբանություն