Ճապոնիան և Ֆրանսիան կործանիչ ավիացիայի զորավարժություններ են սկսել

Ճապոնիան և Ֆրանսիան կործանիչ ավիացիայի զորավարժություններ են սկսել

Ճապոնիան և Ֆրանսիան մեկնարկել են կործանիչ ինքնաթիռների՝ պատմության մեջ առաջին համատեղ զորավարժությունները։

Զորավարժությունների նպատակն է անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության խթանումը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի աճող ռազմական ներկայության պայմաններում։

Զորավարժություններին մասնակցում են Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի երեք «F-15» և երկու «F-2» կործանիչ և Ֆրանսիայի օդատիեզերական ուժերի երկու «Rafale» կործանիչ։

Նշենք, որ 2022 թվականից սկսած՝ Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը կործանիչների համատեղ զորավարժություններ են անցկացրել Գերմանիայի և Հնդկաստանի հետ։ Իսկ զորավարժությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մյուս անդամներն ընդլայնում են իրենց պաշտպանական համագործակցությունը Տոկիոյի հետ։

Զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 29-ը։ Հաջորդ շաբաթ նախատեսվում են նման զորավարժություններ Իտալիայի, իսկ օգոստոսի վերջին՝ Ավստրալիայի հետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն