Հունաստանի ռազմաօդային ուժերի զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել
Հունաստանի կենտրոնական հատվածում գտնվող Նեա Անկիալոս քաղաքի մերձակայքում գտնվող ռազմաօդային ուժերի զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Հունաստանի պետական հեռուստատեսությունը։ Հրդեհն ուղեկցվում է շարունակական պայթյուններով։
Հունաստանի կենտրոնական Վոլոս և Լամիա քաղաքներում անտառային հրդեհների նոր բռնկումների պատճառով բնակչությանը հորդորել են տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։
Իշխանությունները կարծում են, որ հրդեհները հրկիզման հետևանք են, քանի որ տարածվել են միաժամանակ 4 վայրում։
Ավելացնել նոր մեկնաբանություն