ԱՄՆ-ն Ավստրալիայում կավելացնի ռազմական ներկայությունը
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Ավստրալիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ավստրալիայում կավելացնի ռազմական ներկայությունը, ինչպես նաև ռազմամթերքի արտադրությունը և տիեզերքում ռազմական համագործակցությունը:
Ըստ «The Australian» պորտալի՝ ԱՄՆ-ն մասնավորապես միջոցներ կներդնի Ավստրալիայի հյուսիսում բազաների արդիականացման համար, ավելի ակտիվ կվարի երկրում իր զինվորականների ռոտացիան, բացի դրանից` այն մտադիր է տարեկան կտրվածքով այստեղ նավեր ուղարկել ավստրալիական ռազմաօդային ուժերի հետ փոխգործակցության համար:
Լլոյդ Օսթինը նաև նշել է, որ ԱՄՆ-ն կօգնի Ավստրալիային արտադրել բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS), կառավարվող հրթիռներ և կապահովի, որ ավստրալական բանակին հասանելի լինեն ռազմամթերքի առաջնահերթ տեսակները:
Ավելացնել նոր մեկնաբանություն