Ռուսական միջուկային զենքը տեղակայված կմնա Բելառուսում, եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չհրաժարվեն թշնամական քաղաքականությունից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի կեսերին ասել է, որ Մոսկվան միջուկային մարտագլխիկների առաջին մասը փոխանցել է Բելառուսին և մինչև տարեվերջ կավարտի մարտավարական միջուկային զենքի տեղափոխման խնդիրը։
Ռուսական մարտավարական միջուկային զենքի հիպոթետիկ դուրսբերումը Բելառուսից կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունը խաթարելու քաղաքականությունից, ինչը ենթադրում է ԱՄՆ-ի միջուկային զենքի ողջ պաշարի ամբողջական դուրսբերում Միացյալ Նահանգների տարածքից: Այդ մասին «Սպուտնիկ»-ին հայտնել է ռուս դիվանագետը։
«Հատկապես ցանկանում եմ նշել, որ Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը պատասխան էր ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի երկար տարիների ապակայունացնող միջուկային քաղաքականությանը, ինչպես նաև այն հիմնարար փոփոխություններին, որոնք վերջերս տեղի ունեցան Եվրոպայի անվտանգության առանցքային ոլորտներում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
Պոլիշչուկն ընդգծել է, որ Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը հարկադիր զսպման միջոց է՝ միտված ապահովելու Բելառուսի անվտանգությունը, որն ունի ընդհանուր պաշտպանական տարածք Ռուսաստանի հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն