Ֆրանսիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի

Ֆրանսիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո համաշխարհային պաշտպանական ծախսերի ավելացման համատեքստում պաշտպանական արդյունաբերության արտահանումը ռեկորդ է սահմանել «Rafale» կործանիչների վաճառքի շնորհիվ։ 
 Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը խորհրդարանին ուղղված տարեկան զեկույցում հայտարարել է, որ ֆրանսիական զենքի արտահանումը, որը նախորդ տարի կազմել է 11.7 միլիարդ եվրո, 2022 թվականին հասել է 27 միլիարդ եվրոյի (30 միլիարդ դոլարի): 
Ֆրանսիան աշխարհի երրորդ խոշորագույն զենք արտահանողն է ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության` խորհրդարան ներկայացրած հաշվետվության համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ կնքված պայմանագիրը 80 «Rafale» կործանիչների համար Ֆրանսիայի ընդհանուր արտահանման ցուցանիշներին ավելացրել է  ավելի քան 16 միլիարդ եվրո։
Բացի դրանից, ըստ զեկույցի, Ինդոնեզիան և Հունաստանը ևս Ֆրանսիայից վեց «Rafale» գնելու պատվերներ են տվել: 

Նշենք, որ Հունաստանն անցյալ տարի պատվիրել է ֆրանսիական երեք պաշտպանական  ֆրեգատ և ստորագրել տեխնիկական սպասարկման ու դրա հետ կապված սպառազինությունների պայմանագրեր:
Իսկ Լեհաստանը համաձայնվել է գնել ֆրանսիական դիտորդական երկու արբանյակ դեկտեմբերին։ 
Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2022 թվականին ֆրանսիական զենքի արտահանման մոտ երկու երրորդն ուղղվել է Մերձավոր Արևելք, 23 տոկոսը՝ Եվրոպա, 8 տոկոսը՝ Ասիա և Օվկիանիա:

Ավելացնել նոր մեկնաբանություն