Պակիստանում ահաբեկչության հետևանքով ավելացել է զոհերի թիվը
Պակիստանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվն աճել է: Ավելի վաղ հաղորդվում էր 31 զոհի մասին, սակայն նրանց թիվն արդեն հասել է 54-ի:
Մահապարտ-ահաբեկիչը ռումբը պայթեցրել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունտխվա նահանգի Բաջաուրի շրջանի Խար ավանում: Դա տեղի է ունեցել իշխանական կոալիցիայի մաս կազմող «Մահմեդական աստվածաբանների ժողով» կուսակցության հավաքի ընթացքում:
Դեպքի վայրում ներկա է եղել մոտ 400 մարդ: Տեղում զոհվել է չորս տասնյակ կուսակցական, նրանց թվում՝ գլխավոր քարտուղար Խար Զիաուլան:
Բաջաուրում արտակարգ դրություն է հայտարարվել: Վիրավորներից շատերը ծանրագույն վիճակում են: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կարգադրել է հետաքննություն սկսել և բացահայտել հանցագործներին:
Մի շարք երկրներ, դրանց թվում՝ Աֆղանստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Թուրքիան և Ռուսաստանը, խստորեն դատապարտել են այդ ահաբեկչությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն