գտդ

ԱՄՆ-ն զգուշացնում է, որ «Վագներ»-ի հարձակումը ՆԱՏՕ-ի վրա կդիտվի որպես Ռուսաստանի իրականացրած հարձակում

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը երկուշաբթի զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի վրա ռուսական «Վագներ» խմբավորման ցանկացած հարձակում կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի կողմից։
Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այս հայտարարությունն արել է Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցում տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ սովի վերացման, հակամարտությունների ժամանակ պարենային անապահովության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության:
Լեհաստանի սահմանին «Վագներ» խմբավորման վարձկանների առկայության և վերջինիս՝  ՆԱՏՕ-ի համար իրական սպառնալիք լինելու հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Ռուսաստանի կառավարությունը սպառնալիք է բոլորիս համար»։
Դեսպանն ընդգծել է՝ ուղերձը պետք է հստակ լինի, այն է՝ ««Վագներ» խմբավորման ցանկացած հարձակում կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի կառավարության կողմից»։
Անդրադառնալով Ռուսաստանի այն հայտարարությանը, թե իրենք կարող են հարձակվել քաղաքացիական նավերի վրա՝ օգտագործելով Սև ծովը, Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ դրանք գործողություններ չեն, որոնք ակնկալվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամից:

Ավելացնել նոր մեկնաբանություն