Պենտագոնը հայտնել է «F-16»-ի՝ Կիև տեղափոխման ժամկետները
ԱՄՆ ռազմավարության պլանավորման հարցերով պաշտպանության նախարարի օգնական Մարա Կառլինն ասել է, որ Արևմուտքը «F-16» կործանիչներ կտեղափոխի Կիև միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ լինի դրանց օգտագործմանը՝ մոտավորապես մի քանի ամսից։
«Ես կասեի, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք քրտնաջան կաշխատենք, հատկապես որոշ կարևոր եվրոպական դաշնակիցների հետ, որպեսզի ուկրաինացիները ստանան իրենց անհրաժեշտ հարթակները և, իհարկե, վերապատրաստումը: Խոսքը բավականին բարդ հարթակի մասին է»,- ասել է Կառլինը:
Պենտագոնի ղեկավարի օգնականը հավելել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն քննարկում է այդ հարցը Դանիայի և Նիդեռլանդների հետ, որոնք կամավոր համաձայնեցրել են ռմբակոծիչներն Ուկրաինայի զինված ուժեր տեղափոխել։
Նա հավելել է, որ ռազմաճակատի չվարժված ուկրաինացի մարտիկներին ամենակարճ ժամանակում բարդ տեխնիկայի փոխանցումն արդյունք չի տա։
Ավելացնել նոր մեկնաբանություն