Մոլդովան ԱՄՆ-ից որպես պարգև ստացել է ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ
«ՄՈԼԴՊՐԵՍ»-ը հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ երեկոյան ռազմական տեխնիկայի խմբաքանակ է նվիրաբերել Մոլդովայի Հանրապետության ազգային բանակին։ Այդ մասին այսօր հայտարարել են Քիշնևում ԱՄՆ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունը և Մոլդովայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՊՆ-ի՝ ռազմական տեխնիկայի նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ-ի կողմից «ազգային բանակի արդիականացման և Մոլդովայի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման համատեքստում»։
Քիշնևում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ վերջին 31 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների կառավարությունն ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջոցով ավելի քան 123 միլիոն դոլար է հատկացրել ազգային բանակի շրջանակում ռազմական օգնության, զինվորականների վերապատրաստման ու կրթության համար և ավելի քան 36 միլիոն դոլար հումանիտար օգնություն՝ Մոլդովայի ներկայիս կառավարության և նախորդ կառավարությունների խնդրանքով։
«Մոլդովայի Հանրապետություն այս մատակարարումների համաձայնագիրը կնքվել է 2019 թվականին և այն բազմաթիվ ուղիներից մեկն է, որով Միացյալ Նահանգներն աշխատում է Մոլդովայի իշխանությունների հետ՝ հանուն իր բոլոր քաղաքացիների ավելի բարգավաճ, ժողովրդավարական և ապահով ապագայի»,- ասվում է Քիշնևում ԱՄՆ դեսպանատանը։
Ռազմական տեխնիկայի նվիրատվությունը Քիշնև է բերվել օդային ճանապարհով։
Ավելացնել նոր մեկնաբանություն