Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վագիֆ Խաչատրյանին
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան և ՄԻՊ-ի խոշտանգումների կանխարգելման թիմի անդամներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Բերձորի (խմբ.) միջանցքում և տեղափոխվել Բաքու:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՄԻՊ-ի գրասենյակին:
Այցին ներկա են եղել նաև բժիշկ և հոգեբան:
Խեղաթյուրելով իրականությունը և հավատարիմ իրենց որդեգրած քաղաքականությանը՝ ադրբեջանական մամուլը նշել է, թե իբրև Վագիֆ Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել ցուցաբերած «մարդկային» վերաբերմունքի համար: Ադրբեջանն արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումն Արցախ և զուգահեռ խոսում է «մարդկային» վերաբերմունքի մասին:
Ավելացնել նոր մեկնաբանություն