Գերմանիան պատրաստվում է «Taurus» թևավոր հրթիռ ուղարկել Ուկրաինա
Օգոստոսի 7-ին ուկրաինական բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը Գերմանիային կոչ է արել Ուկրաինային փոխանցել գերմանական հեռահար «Taurus» թևավոր հրթիռները։ Նրա խոսքով՝ արևմտյան հեռահար հրթիռներն «արդյունավետ են ռուսական զենքի պահեստներին, անցումներին ու կամուրջներին հարվածելու համար»։
Գերմանացի քաղաքական գործիչներն ու պաշտպանական աղբյուրները նշում են, որ Գերմանիայի կողմից հեռահար հրթիռների փոխանցումն Ուկրաինա տեղի կունենա Սպիտակ տան հետ միաժամանակ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Գերմանիայում իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) ներկայացուցիչները հայտարարել են, որ Բեռլինը պատրաստ է որոշակի պայմաններով Ուկրաինային մատակարարել մեծ հեռահարության «Taurus» թևավոր հրթիռներ։
Միաժամանակ օգոստոսի 3-ին Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը դեմ է արտահայտվել «Taurus» հրթիռների Ուկրաինա տեղափոխմանը։ Նրա խոսքով` այս պահին Գերմանիան միակ պետությունը չէ, որը հրաժարվում է այդ զենքերն Ուկրաինային փոխանցելուց։ Պիստորիուսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն նույնպես դրանք Կիևին չի մատակարարում։ Գերմանիան ցանկանում է, որ հեռահար հրթիռների փոխանցումը համաժամեցվի ԱՄՆ-ի հետ։
«Մենք չենք բացառում լրացուցիչ համակարգերի ձեռքբերման հնարավորությունը, բայց ցանկալի է, որ լինի ամերիկացիների հետ միաժամանակ»,- այս մասին ասել է Բունդեսթագում իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբի խոսնակ Նիլս Շմիդը։
Ավելացնել նոր մեկնաբանություն