Մարոկկոն համալրում է իր կրակային ուժն իսրայելական «Merkava 3» տանկերով
Նոր գործարքը, որին անհամբեր սպասում է Մարոկկոյի բանակը, ունակ է ոչնչացնելու զրահատեխնիկան 8 կիլոմետր հեռավորության վրա։
Մարոկկոն ծրագրում է գնել իսրայելական արտադրության «Merkava» տանկեր՝ երկրի զինված ուժերի ռազմական տեխնիկան բարելավելու համար։ Սա մեկ անգամ ևս վկայում է Մարոկկոյի Թագավորության և Իսրայելի միջև ներկայումս գոյություն ունեցող սերտ համագործակցության մասին, որը բխում է ավելի քան երկու տարի առաջ Միացյալ Նահանգների հովանու ներքո ձեռք բերված փոխըմբռնումից:
Մարոկկոն և Կիպրոսը կլինեն տվյալ տանկի շահառուները, որոնց անուններն Իսրայելն արդեն ամրագրել է այս զրահամեքենայի նոր մոդելը ցուցակագրելիս, հաղորդում է «El Español»-ը։
Մարոկկոյի Թագավորությունը շարունակում է ուժեղացնել իր ռազմական տեխնիկան բոլոր տեսակի զենքերի շնորհիվ, որոնք ձեռք է բերել այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իսրայելը:
Իսրայելն արդեն բանակցություններ է վարում մոտ 200 «Merkava Mk3» մարտական տանկերի վաճառքի վերաբերյալ և պահանջել է ԱՄՆ-ի թույլտվությունը զրահամեքենայի որոշ բաղադրիչների համար:
«Merkava»-ն Իսրայելի պաշտպանության բանակի հիմնական մարտական տանկն է։ 1980-ականների սկզբից օգտագործվել է չորս տարբերակ: Այս անվանումով հայտնի էին Իսրայելի պաշտպանության բանակի մշակած նախագիծը և տանկը: Իսրայելական արտադրության այս զրահամեքենաները շարքից դուրս են եկել մեկ տասնամյակ առաջ, սակայն վերանորոգվել են հնարավոր արտահանման համար, այս դեպքում՝ Մարոկկո և Կիպրոս:
Այս մոդելի նախատիպերը կառուցվել են 1974 թվականից, իսկ «Merkava I»-ը շահագործման է հանձնվել 1979 թվականին: Հետագայում մշակվել է բարելավված զրահներով տարբերակը, որը կոչվում է «Merkava II»:
Ավելացնել նոր մեկնաբանություն