Լեհաստանը մտադիր է զորախումբ տեղակայել Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանը մտադիր է 10-հազարանոց զորախումբ տեղակայել Բելառուսի հետ սահմանին։ Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարիուս Բլաշչակը՝ նշելով, որ երկրի արևելյան շրջաններ տեղափոխվող զինվորականներից 4 հազարն ուղղակի աջակցություն կցուցաբերեն Սահմանապահ ծառայությանը, ևս 6 հազարը կմնան ռեզերվում։
«Մենք բանակը մոտեցնում ենք սահմանին, որպեսզի վախեցնենք ագրեսորին, և նա չհամարձակվի հարձակման դիմել»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն