Սիրիայի զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ է սկսել ԻՊ զինյալների դեմ

Սիրիայի զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ է սկսել ԻՊ զինյալների դեմ

Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հատուկ նշանակության ուժերի ջոկատներ է ուղարկել Դեյր էզ-Զորի նահանգ՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։ 
«Al Hadath» հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ բանակին օգնություն են ցույց տալիս իրանամետ կազմավորումները՝ բաղկացած շիա աշխարհազորայիններից, որոնք ժամանել են Բու Քեմալի շրջանից։ Ահաբեկիչների հետապնդմանը մասնակցում են Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։ Գործողությունն իրականացվում է Բադիա էշ Շարքիա անապատում, որտեղ գործում են ԻՊ հրոսակախմբերը։
«Al Hadath»-ի տվյալների համաձայն` 2023 թվականի սկզբից ի վեր ԻՊ խմբավորումներն ավելի քան 40 զինված հարձակում են իրականացրել Դեյր էզ-Զորի նահանգում։ Նրանց հարձակումների զոհ են դարձել սիրիացի 67 զինծառայող և 16 խաղաղ բնակիչ:

Ավելացնել նոր մեկնաբանություն