ԱՄՆ-ն Թայվանին «Abrams» տանկեր կմատակարարի
ԱՄՆ-ն հաջորդ տարի Թայվանին կմատակարարի 38 «Abrams» տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է թայվանական «Ziyu Shibao» թերթը։
Հրատարակությունը նշում է, որ ըստ ժամանակացույցի՝ 2025 թվականին նախատեսվում է մատակարարել ևս 42 տանկ։ 2026 թվականին կտեղափոխվի 28 «Abrams» տանկերի վերջին խմբաքանակը։
Հրատարակությունն ընդգծում է, որ կղզու ցամաքային ուժերն արդեն հավաքել են սպաների խումբ, որոնք կուղարկվեն ԱՄՆ՝ տրանսպորտային միջոցների մարտական կիրառման ու դրանց սպասարկման դասընթացներ վարելու համար։
Թայվան վերադառնալուց հետո նրանք զինված ուժերում կդառնան ռազմական հրահանգիչներ։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները Թայվանին 345 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում այնտեղ կտեղափոխեն չորս «MQ-9A» հետախուզական անօդաչու թռչող սարք։
Առաքման ճշգրիտ ժամկետները դեռ հայտնի չեն, քանի որ ամերիկացի մասնագետներն այժմ անօդաչու թռչող սարքերից ապամոնտաժում են ամենաառաջադեմ սարքավորումները։ Օգնության փաթեթը կներառի նաև ուսումնական ծրագրեր և զինամթերք:
Ավելացնել նոր մեկնաբանություն