Բելառուսը զորավարժություններ է սկսել՝ ի պատասխան Լեհաստանի կողմից զինվորների կուտակման

Բելառուսը զորավարժություններ է սկսել՝ ի պատասխան Լեհաստանի կողմից զինվորների կուտակման

Անցյալ շաբաթ Լեհաստանը հայտարարեց, որ ևս 1000 զինվոր է տեղակայել Բելառուսի հետ իր սահմանին: Այս զարգացումից հետո Բելառուսը հայտարարել է, որ սկսել է զորավարժություններ անցկացնել երկու երկրների սահմանին։

Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երկրի զինված ուժերը զորավարժություններ է անցկացնում Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանի մոտ։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները կանցկացվեն իրական մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։

Նշենք, որ Բելառուսի հետ լարվածությունը վերջին օրերին սրվել է այն բանից հետո, երբ «Վագների» զինվորները հայտարարեցին, որ ցանկանում են անցնել Լեհաստան:

Ավելացնել նոր մեկնաբանություն